Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն պատմել է, թե որ մրցակցի դեմ է ամենադժվարը եղել խաղալը։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ես խաղացել եմ շատ մեծ ֆուտբոլիստների դեմ՝ Նեյմարի, Մեսսիի, Մբապպեի, Լևանդովսկու, Մանեի, Ժեզուշի: Դժվար է ընտրել մեկին, բայց թերևս ամենադժվարը Մբապպեի հետ էր։ Նա շատ հնարամիտ է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է La Saeta Rubia-ն:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2017 թվականից, նախկինում հանդես է եկել «Մոնակոյում»: Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։