Թեմմի Աբրահամը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ ունի

«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների սկաուտները ներկա են գտնվել Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Միլանի» դեմ «Ռոմայի» հանդիպմանը (1:1), որում Աբրահամը խփել է հռոմեացիների միակ գնդակը։

Նշենք որ, 25-ամյա անգլիացին «Ռոմայում» հանդես է գալիս 2021 թվականից։

Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: