«Նյուքասլը» պլանավորում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալային, հայտնում է Calciomercato-ն: Հաղորդվում է, որ 29-ամյա արգենտինացու հրաժարագինը կազմում է 12 միլիոն եվրո։
Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։