Լոնդոնի «Արսենալն» ու «Լիվերպուլը» միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լովրո Մայերը, ով հանդես է գալիս, «Ռենում», կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցում հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Արսենալն» ու «Լիվերպուլը»։

Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։ Մայերը պաշտպանում է «Ռենի» գույները 2021 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: