«Ալ-Նասրը» թոփ տրանսֆեր է նախապատրաստում

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Ալեքս Տելլեսը, ով վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Սևիլիայում», կարող է լքել Եվրոպան և կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, անդալուսական ակումբը չի պատրաստվում 30-ամյա ֆուտբոլիստին պահել թիմում։

«Կարմիր սատանաներն» իրենց հերթին նույնպես շահագրգռված չեն հարավամերիկացու հետ համագործակցությամբ։

Ֆուտբոլիստի նկատմամբ առարկայական հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Նասրը»։

Ալեքսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։