Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ինտերն» ուժերը չափեց «Լացիոյի» հետ:
Հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ֆելիպե Անդերսոնը:
Այնուամենայնիվ, դաշտի տերերը Ռոբին Գոսենսի գոլի և Լաուտարո Մարտինեսի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ:
Այսպիսով՝ 32 տուրից հետո «Լացիոն» վաստակած 61 միավորով երկրորդն է և 17 միավոր զիջում է առաջատար «Նապոլիին»: «Ինտերը» 57 միավորով 4-րդն է:
Իտալական Ա Սերիա․
«Ինտեր» – «Լացիո» 3:1 (0:1)
0:1 Ֆելիպե Անդերսոն (30)
1:1 Լաուտարո Մարտինես (77)
2:1 Ռոբին Գոսենս (83)
3:1 Լաուտարո Մարտինես (90)