«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է լքել ակումբը: Այս մասին հայտնել է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պաշտպանը ցանկանում է հեռանալ ակումբից՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։
30-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 հանդիպում և ստացել չորս դեղին քարտ։
Մագուայրի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը և գնահատվում է 25 միլիոն եվրո։