«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան Էրլինգ Հալանդին համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Էրլինգն ու Կրիշտիանուն տարբեր անհատականություններ են: Նրանք շատ տարբեր մարդիկ են, բայց խաղադաշտում, կարծում եմ, նման են իրար:
Նրանք երկուսն էլ գոլային քաղց են զգում: Միշտ պատրաստ են կատարելագործվել»,- Սիլվայի խոսքերն է մեջբերել Daily Mirror-ը:
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 49 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Ռոնալդուն «Ալ Նասր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։Նոր ակումբում նա խփել է 12 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։