Լուկաս Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ինտեր Մայամիի» դեմ խաղում (VIDEO)

MLS-ի կանոնավոր առաջնության, 10-րդ տուրում մրցել են «Քոլամբուս Քրյուն» և «Ինտեր Մայամին»:

Հանդիպումը ավարտվել է հյուրերի հաղթանակով 2-1 հաշվով:

Այնուամենայնիվ, հատկանշական է, որ «Քոլամբուս Քրյուի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը:

Մեր ֆուտբոլիստի գոլային փոխանցման տեսագրությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: