Դուշան Վլահովիչը կարող է հայտնվել մանչեսթրյան գրանդում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն՝ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողանա պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ, ապա Վլահովիչը կդառնա նրանց գլխավոր տրանսֆերային նպատակը:

Նշվում է, որ Վլահովիչի համար թիմը պատրաստ է 70 միլիոն եվրո վճարել:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո: