Յուրգեն Կլոպ. «Ես որոշակի համակրանք ունեմ «Չելսիի» նկատմամբ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության և ընթացիկ մրցաշրջանի արդյունքների մասին։

«Ես որոշակի համակրանք ունեմ «Չելսիի» նկատմամբ: Դուք չեք կարող պարզապես միավորել լավագույն ֆուտբոլիստներին և ակնկալել, որ այն կաշխատի:

Չի կարելի երկու հանդերձարան ունենալ։ Պետք է հարաբերություններ ստեղծես»,- Կլոպի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ «Չելսին» անգլիական Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է՝ 32 տուրերում վաստակելով 39 միավոր։