Էրլինգ Հոլանդը ֆանտաստիկ ցուցանիշ է կրկնել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել «Ֆուլհեմի» հետ խաղում։

Այս գոլը նորվեգացու համար 50-րդն էր ընթացիկ մրցաշրջանում:

Այսպիսով, 1931 թվականից ի վեր, երբ Թոմ Ուորինգը 50 գոլ էր խփել «Աստոն Վիլլայի» կազմում, ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել նման ցուցանիշ գրանցել։