Ջեյդոն Սանչոն ցանկանում է վերադառնալ Գերմանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից և վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Suddeutsche Zeitung-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը ակնկալում է որքան հնարավոր է շուտ վարձավճարով վերադառնալ «Բորուսիա»։

Անգլիացին դորտմունդյան ակումբում հանդես է եկել 2017-ից 2021 թվականներին։

Այս մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։