Ֆերրան Տորես. «Կցանկանայի, որ նա վերադառնար»

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական թիմ հնարավոր վերադարձի մասին։

«Իսկապես, խոսակցություններ կան Լեոյի հնարավոր վերադարձի մասին: Կցանկանայի, որ նա կրկին կարողանար խաղալ «Բարսելոնայում» և պատշաճ մակարդակով հրաժեշտ տա այն ակումբին, որին նա այդքան շատ է տվել»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Movistar Plus-ը։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: