Միլանի «Ինտերը» հետաքրքրված է «Ֆուլհեմի» պաշտպան Տոսին Ադարաբոյոյով, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական թիմն այս ամառ նոր պաշտպան է ցանկանում ձեռք բերել, քանի որ Միլան Սկրինյարի պայմանագիրն ավարտվում է հուլիսին։ Ադարաբիոյոն այն տարբերակներից մեկն է, որը «Ինտերը» դեռ դիտարկում է:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։