Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է լրջորեն ուժեղացնել թիմի կազմը՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հետ կապված, այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» տրանսֆերային նպատակների ցուցակում երեք ֆուտբոլիստ կա։ Խոսքը կիսապաշտպաններ Դեկլան Ռայսի («Վեսթ Հեմ»), Մոյզես Կայսեդոյի («Բրայթոն») և Մեյսոն Մաունթի («Չելսի») մասին է։
Բացի այդ, լոնդոնցիները նախատեսում են վաճառել իրենց ֆուտբոլիստներից մի քանիսին: «Արսենալը» պատրաստվում է բաժանվել Կիրան Տիրնիից և Ֆոլարին Բալոգունից:
Նշենք, որ 33 տուրից հետո Միկել Արտետայի սաները վաստակել են 75 միավոր և զբաղեցնում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։