«Բարսելոնան» որոշում է կայացրել Ուսման Դեմբելեի ապագայի հետ կապված

Կատալոնական «Բարսելոնան» հաջորդ շաբաթ ցանկանում է բանակցել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի գործակալի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի համաձայն՝ հանդիպման ընթացքում կքննարկվի ֆրանսիացի հարձակվողի հետ նոր պայմանագիրը։

Երկու կողմերն էլ շահագրգռված են համագործակցության երկարացմամբ։ Դեմբելեն հասկացրել է, որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։

Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։