«Միլանը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպանով

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հայտնվել «Միլանում», հայտնում է Football.London-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Միլանի» ղեկավարությունը բանակցություններ են վարել Լոնդոնյան ակումբի հետ հնարավոր գործարքի շուրջ։ Լոֆտուս-Չիկի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականիը։

Նշենք, որ 27-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Անգլիական Պրեմիեր Լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ առանց գոլի։