Չավի. «Հիանալի ժամանակ եմ անցկացնում այս առաջնությունում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղի մասին։

««Ռայոյի» դեմ մեր վատագույն խաղն էր այս մրցաշրջանում: Մենք պետք է ուղղենք սխալներն ու սկսենք զրոյից։ Մենք պատրաստվում ենք հաղթել Լա Լիգան: Ուրախ եմ, որ հիանալի ժամանակ եմ անցկացնում այս առաջնությունում»,- Չավիի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն։

Նշենք, որ «Բարսելոնան» 31 տուրից հետո 76 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: