Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ երկրպագուների և ֆուտբոլիստների վերաբերմունքի մասին։
«Մի բան է, թե ինչ է կատարվում նրա շուրջը խաղադաշտում: Ուրիշն այն է, ինչ կատարվում է դրանից դուրս։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, վատ է հասարակության համար: Ռասիզմը դեռ գոյություն ունի։
Եթե հասարակությունը ցանկանում է լինել ժամանակակից, սա չի կարող շարունակվել։ Խաղադաշտում մրցակիցները շատ են հաղթել Վինիսիուսին: Դա փաստ է։ Բայց, ցավոք, Մարադոնան ու Պելեն նույնպես շատ են անախորժություների հանդիպել խաղադաշտում։ Մեր բախտը բերել է, որ Վինիսիուսը ուժեղ է և կարող է դիմակայել:
Նման ֆուտբոլիստներին պահելու միակ միջոցը մրցավարների արդարամտությունն է։ Սա լուրջ բան կանխելու միակ միջոցն է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում El Desmarque-ը։