«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ թիմի պաշտպան Դայո Ուպամեկանոն երկու շաբաթ բաց կթողնի աջ ազդրի լարման պատճառով։

«Ուպամեկանոն երեկ վնասվածք է ստացել և բացակայելու է մոտ երկու շաբաթ»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

24-ամյա ֆրանսիացին «Բավարիայում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։

Այս մրցաշրջանում նա մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։