«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հաստատել է այն լուրերը, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է թիմ վերադառնալ:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո արգենտինացին կարող է դառնալ ազատ գործակալ, եթե որոշի չերկարաձգել գործող պայմանագիրը։
«Մենք դեռ չենք մտածում Մեսսիի վերադարձի մասին. Մենք կենտրոնացած ենք «Բետիսի» դեմ խաղի վրա։ Հենց որ հաղթենք Լա Լիգայում, կզբաղվենք այդ հարցով։ Մենք կխոսենք Լիոնելի հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին հավանություն է տվել Մեսսիի վերադարձին։ Բայց արդյոք հնարավոր կլինի գործարք կնքել ֆինանսական խնդիրների պատճառով, բաց հարց է: