Պաուլո Բարբոսա. «Միգուցե ավելի լավ կլիներ, որ Սպերցյանը առայժմ մնար Ռուսաստանում»

Պորտուգալացի գործակալ Պաուլո Բարբոսան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս ամառ կարող է կարիերան շարունակել «Մարսելում»։

«Սպերցյանը դեռ երիտասարդ է։ Միգուցե ավելի լավ կլիներ, որ նա առայժմ մնար Ռուսաստանում։

Պետք է Եվրոպա տեղափոխվել պատրաստ լինելով մեծ մարտահրավերների։

Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել «Մարսելի» մասին»,- ասել է Բարբոսան։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը 22-ամյա խաղացողին գնահատում է 9 միլիոն եվրո: