«Թոթենհեմի» դարպասապահ և ավագ Ուգո Լյորիսը դժվար թե օգնի իր թիմին Անգլիական Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում, որտեղ ակումբը կմրցի «Լիվերպուլի» դեմ:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆրանսիացին շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Հիշեցնենք, որ Լյորիսը բացակայում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երեկ կայացած խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում Լյորիսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում:
Ֆրանսիացու պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։