Սադիո Մանեն կարող է վերադառնալ Անգլիա

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հայտնվել «Նյուքասլում», հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլի» ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը և Սադիո Մանեն իդեալական տարբերակ է նրանց համար:

Նշվում է, որ «Բավարիան» իր հերթին պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին վերջին դեպքերից հետո:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: