«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն չի ցանկանում հեռանալ ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալը» և «Չելսին», սակայն հարձակվողը մտավախություն ունի, որ ակումբը փոխելու դեպքում նա կկորցնի իր կայուն տեղը մեկնարկային կազմում, ուստի տրամադրված է մնալ «Միլանում»։
Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: