Ֆրանսիական ՊՍԺ–ն ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը, հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամռանը 150 միլիոն եվրո վճարել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար:
Նշենք, որ նեապոլական թիմի ղեկավարությունը հենց այդքան գումար էր պահանջել իր հարձակվողի դիմաց:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո: