«Չելսիի» կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչը և Մեյսոն Մաունթը կարող են տեղափոխվել «Բավարիա»:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անձամբ հետաքրքրված է համագործակցությամբ:
Այս մրցաշրջանում Կովաչիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
Մաունթը 35 խաղում խփել է 3 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։