«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը վերադարձել է մարզումներին Ֆրանսիայի առաջնության «Մոնպելյեի» դեմ խաղից առաջ, Twitter-ի իր էջում գրել է լրագրող Լյուկ Էնտուիստլը։
Ռուս ֆուտբոլիստը բաց է թողել «Լանսի» հետ նախորդ խաղը (0:3) հարբուխի պատճառով։
Այս մրցաշրջանում Գոլովինը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։