Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կրկին կարող է գլխավորել ակումբը, հայտնում է Foot Mercato-ն:
Նշվում է, որ ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցել 50-ամյա մասնագետի հետ։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Զիդանը ցանկանում է գլխավորել «Յուվենտուսը»։
Ֆրանսիացու գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» նվաճել է 11 գավաթ, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայի երեք գավաթ։