Ռաֆինյա Դիասը կարող է տեղափոխվել Անգլիա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը կարող է համալրել «Թոթենհեմի» կազմը:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Արսենալից» և «Նյուքասլից» բացի, 26-ամյա բրազիլացին հետաքրքրում է, նաև «Թոթենհեմին»:

Հիշեցնենք, որ Ռաֆինյայի՝ «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ ֆուտբոլիստը մոտ էր «զինագործների» ճամբար տեղափոխվելուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական թիմի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել վինգերին առնվազն 90 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ: