Ռայս Նելսոնն իր ծառայություններն է առաջարկել իտալական գրանդին

«Արսենալի» կիսապաշտպան Ռայս Նելսոնն իր ծառայություններն է առաջարկել «Միլանին», գրում է  Calciomercato-ն։

Գործող պայմանագրով Նելսոնը պետք է մնա «Արսենալում» մինչև այս տարվա հունիսի վերջը։ Լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում նրա պայմանագիրը երկարաձգելու շուրջ, սակայն ֆուտբոլիստն  հեռանալու հնարավորություն է փնտրում, որպեսզի պարբերաբար խաղային պրակտիկա ստանա։