Կարլ-Հայնց Ռումենիգեն կարող է վերադառնալ «Բավարիա»

Կարլ-Հայնց Ռումենիգեն կարող է վերադառնալ «Բավարիայի» գործադիր տնօրենի պաշտոն, քանի որ Օլիվեր Կանի ապագան կասկածի տակ է: Այս մասին հայտնում է SportBild-ը։

Խոսվում է, որ Կանը, մոտ օրերս կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:

Ռումենիգեն, ամենայն հավանականությամբ, կգա ժամանակավոր հիմունքներով, եթե Կանը պաշտոնանկ արվի:

67-ամյա մասնագետը նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը 2002-ից 2021 թվականներին, որից հետո նրան փոխարինել է Կանը։

Ներկայումս Ռումենիգեն ՈՒԵՖԱ-ի կառավարման խորհրդի անդամ է և Գերմանիայի ֆուտբոլի միության խորհրդատվական խորհրդի անդամ: