Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն խոշոր գործարք են պլանավորում

Հաջորդ տրանսֆերային ամառը կարող է բավականին թեժ լինել։ Աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

TodoFichajes-ի հավաստմամբ մադրիդյան ակումբի պաշտպան Ֆերլան Մենդին կարող է դառնալ Կիլիան Մբապեի գործարքի մաս: ՊՍԺ-ն ցանկանում է գնել պաշտպանի տրանսֆերը:

Մենդին այս ամառ կդառնա 28 տարեկան։ Transfermarkt-ի փորձագետները ֆրանսիացուն գնահատում են 35 միլիոն եվրո։