Լոնդոնի «Չելսին» պատրաստ է «Բավարիա» բաց թողնել թիմի կիսապաշտպան Մատեո Կովաչիչին, կողմերը բանակցություններ են վարում, հայտնում է Bild-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թոմաս Տուխելը շատ է ցանկանում իր թիմում տեսնել Կովաչիչին, ում հետ երկու մրցաշրջան աշխատել է «Չելսիում»։
28-ամյա Կովաչիչը ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։