ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը քննադատել է հարձակվող Լիոնել Մեսսիին աշխատավարձի բարձրացում պահանջելու համար։
Նա կարծում է, որ արգենտինացին փարիզյան ակումբ է տեղափոխվել «Բարսելոնայից» հանուն փողի։
«Ինձ չի հետաքրքրում, որ նա ունի գոլային փոխանցում է կատարել, կամ 20 գոլ է խփել: Եթե նա փոխանցումներ է կատարում այն խաղերում, որոնք պակաս կարևոր են, և ոչ այնտեղ, որտեղ նրանից ակնկալում են, դա նույնը չէ:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում, երբ «Բենֆիկայի» դեմ դժվար էր, և ՊՍԺ-ն ոչ մի հաղթանակ չտոնեց, մենք չտեսանք հիանալի Մեսսիին և նրա հիանալի խաղը: «Բավարիայի» հետ խաղում մենք չտեսանք հիանալի Մեսսիին»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: