Թոմաս Տուխելը ցանկանում է «Բավարիայում» տեսնել «Չելսիի» ֆուտբոլիստին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ Տուխելը կարծում է, որ Կովաչիչը կարող է ուժեղացնել «Բավարիայի» կիսապաշտպանությունը: Մարզիչն ու ֆուտբոլիստը միմյանց ճանաչում են «Չելսիում» համատեղ աշխատանքից:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ղեկավարությունը պատրաստ է նրան բաց թողնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Կովաչիչը «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղի, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։