«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան մոտ օրերս լրացուցիչ բուժզննում կանցնի, հայտնում է Sky Italia-ն։
Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Ատալանտայի» հետ խաղում (1:3) փոխարինման դուրս գալուց հետո արգենտինացին կոճի վնասվածք է ստացել։
Նշենք, որ «Ռոման» 56 միավորով 5-րդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: