«Բարսելոնան» սահմանել է Ռաֆինյայի հրաժարագինը

«Բարսելոնան» որոշել է, թե ինչ գնով են պատրաստ վաճառել բրազիլացի հարձակվող Ռաֆինյային, հայտնում է լրագրող Խավի Միգելը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» չի վաճառի Ռաֆինյային, եթե առաջարկվող գումարը 90 միլիոն եվրոյից պակաս լինի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։

Նշենք, որ 26-ամյա բրազիլացին կատալոնացիների կազմում հանդես է գալիս անցած ամառվանից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։