«Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա սերբը կոճի սալջարդ է ստացել և բաց կթողնի Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։