«Ռոմայի» հիմնական կազմի երկու ֆուտբոլիստներ վնասվածք ունեն

«Ռոմայի» հիմնական կազմի երկու ֆուտբոլիստներ վնասվածք ունեն:

Հարձակվող Պաուլո Դիբալան և պաշտպան Դիեգո Լյորենտեն վնասվածք են ստացել Ա Սերիայի 31-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղի ժամանակ (1:3):

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, 29-ամյա հարձակվողի մոտ ձախ կոճի սալջարդ կա, իսկ Լյորենտեն ձախ ազդրի մկանի հետ կապված խնդիրներ ունի:

«Ռոման» հաջորդ խաղում կխաղա «Միլանի» հետ: Ա Սերիայի 32-րդ տուրի խաղը կկայանա ապրիլի 29-ին Հռոմում։