«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան կախված է մի քանի գործոններից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք «Ինտերը» կմասնակցի հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգային, ինչպես նաև, թե ով կգլխավորի թիմը հաջորդ մրցաշրջանում:
Նշվում է, որ ֆուտբոլիստը կենտրոնացած է Չեմպիոնների Լիգայում և Ա Սերիայում «Ինտերի» ելույթների վրա։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին»: