Ն’Գոլո Կանտեն համաձայնել է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն համաձայնել է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Արսենալ»։ հայտնում է Fichajes-ը։

32-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հունիսին, և «թոշակառուները»,  դժվար թե երկարաձգեն համագործակցությունը ֆրանսիացու հետ:

«Արսենալը» Կանտեին առաջարկել է երկու տարվա պայմանագիր ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, և լուրեր են շրջանառվում, որ ֆուտբոլիստը համաձայնել է միանալ «զինագործներին» այս ամառ: