«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է «Յուվենտուսի» նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր հարաբերությունների մասին։
«Հիշում եմ, որ մի անգամ մենք թռչում էինք ինքնաթիռով, և Կրիշտիանուն նստեց իմ կողքին։ Մենք երկխոսություն ունեցանք ֆուտբոլի մասին և ոչ միայն։
Եվ ես ասացի նրան, որ նախկինում ատում էի նրան, քանի որ միշտ աջակցել եմ Մեսսիին։ Մենք ծիծաղեցինք դրա վրա: Ուզում եմ ասել, որ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռոնալդուի հետ»,- Դիբալայի խոսքերը մեջբերում է DAZN-ը։