«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի «Արսենալի» հետ սպասվող խաղի մասին:
«Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ խաղալու ենք շատ ուժեղ մրցակցի հետ: Մեզ բարդ հանդիպում է սպասվում, այստեղ կապ չունի, թե ում հարկի տակ է լինելու խաղը:
«Արսենալը» հրաշալի է պաշտպանվում և հրաշալի է հարձակվում: Իմ գոլի հեղինակ դառնալը այդքան կարևոր չի, կարևորը թիմի հաղթանակն է», – Հոլանդի խոսքերը մեջբերում է DAZN-ը: