«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Հոլանդին կանգնեցնելու լավագույն տարբերակը նրան գնդակ չփոխանցելն է: Սա, հավանաբար, միակ միջոցն է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ «Արսենալը» 75 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և 5 միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին», սակայն Գվարդիոլայի թիմը երկու խաղ պակաս է անցկացրել։