Յուլիան Նագելսմանը պայմաններ է առաջադրել Լոնդոնի «Թոթենհեմի» ղեկավարությանը

Հայտնի են դարձել, թե ինչ պայմաններով գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը կստանձնի «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Ինչպես հայտնում են Independent-ի լրագրողները, 35-ամյա մասնագետը պատրաստ է թիմը գլխավորել միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Բացի այդ, նա ցանկանում է վերահսկել ակումբի տրանսֆերային գործարքները։

Այժմ թիմը գլխավորում է Ռայան Մեյսոնը։ «Նյուքասլից» կրած ջախջախիչ պարտությունից հետո Քրիստիան Ստելլինին հեռացվեց մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Նագելսմանի վերջին աշխատավայրը եղել է Մյունխենի «Բավարիան»: