«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն, գուցե կարիերան շարունակի գերմանական Բունդեսլիգայում:
Ըստ ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի՝ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով։
«Իշամեղուները» դիտարկում են Մաունթի թեկնածությունը՝ որպես Ջուդ Բելինգհեմի հավանական փոխարինողի, ով առաջիկայում կարող է լքել թիմը;
Մաունթի աշխատանքային պայմանագիրը «թոշակառուների» հետ հաշվարկված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում Մեյսոնը առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: