Ֆերրան Տորեսը կարող է տեղափոխվել Իտալիա

Իսպանացի հարձակվող Ֆերրան Տորեսը մեկուկես տարի առաջ «Մանչեսթեր Սիթիից» «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո կարող է կրկին փոխել ակումբային գրանցումը:

Կիրակի օրը նա միակ գոլը խփեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում՝ կարևոր հաղթանակ պարգեւելով իր թիմին։

Իսկ այժմ նրանով հետաքրքրված է «Միլանը», որը նոր երիտասարդ հարձակվող է փնտրում, ով կփոխարինի հեռացող Զլատան Իբրահիմովիչին։

Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ հնարավոր գործարքը կարող է արժենալ 30 մլն եվրո: