«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» հետաքրքրված է Մոնտեվիդեոյի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբրիսիո Դիասի ծառայություններով, հայտնում է Sports.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը արդեն հանդիպում են անցկացրել ֆուտբոլիստի գործակալի հետ։ «Բարսելոնան» պատրաստ է 20-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 8 միլիոն եվրո:

Նշենք, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ֆլամենգոն» և «Ռիվեր Փլեյթը»: